Պատահարներ
հունվարի 18 • 08:50, 2025
Հրդեհ Ղարիբջանյան գյուղում
Հունվարի 18-ին, ժամը 09:31-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ղարիբջանյան գյուղում այրվում է պահեստ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ խճուղում գտնվող կաղամբի պահեստում (մոտ 1200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:43-ին, մարվել՝ 11:27-ին: Պահեստում այրվել է անասնակեր (մոտ 100 հակ) և մասամբ ջերմահարվել է մոտ 12 տոննա կաղամբ։