Պատահարներ
օգոստոսի 21 • 16:33, 2025
Հրդեհ Էրեբունու փողոցում
Օգոստոսի 21-ին, ժամը 19։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի շենքերից մեկի մուտքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել շենքի մի քանի բնակարանում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։50-ին, մարվել՝ 21։28-ին։ Բնակարաններում այրվել և ջերմահարվել են կենցաղային տեխնիկա և գույք։