Պատահարներ
օգոստոսի 06 • 17:29, 2025

Հրշեջ-փրկարարները մարել են Ներքին Չարբախի տներից մեկում բռնկված հրդեհը (թարմացված)

Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ խմբերը:

Պարզվել է, որ տան տարբեր սենյակներում գազի բալոններից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին, մարվել՝ 21։44-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ), խոհանոցը և նախամուտքը՝ գույքով և տեխնիկայով, ջերմահարվել՝ երկու սենյակ (մոտ 60 քմ)։