Պատահարներ
հոկտեմբերի 28 • 12:17, 2024

Հրդեհ երեք բնակարանում (թարմացված)

Հոկտեմբերի 28-ին, ժամը 15։42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել 15-րդ հարկի բնակարաններից մեկում և տարածվել դեպի 16-րդ հարկի երկու բնակարան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:39-ին, մարվել՝ 16։50-ին:

Այրվել են 15-րդ հարկի բնակարանի հյուրասենյակը (մոտ 20 քմ), բաց պատշգամբը (մոտ 5 քմ) և շքամուտքը (մոտ 6 քմ)՝ գույքով, 16-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբը (մոտ 5 քմ)՝ գույքով, հյուրասենյակի պատուհանը և դուռը (մոտ 2 քմ), ջերմահարվել՝ կենցաղային տեխնիկա, մյուս բնակարանում այրվել է արտաքին պատին ամրացված օդորակիչը: