Պատահարներ
հունվարի 06 • 21:55, 2025

Այրվել է ավտոմեքենա․ տուժածներ չկան

Հունվարի 6-ին, ժամը 21:57-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող 1-ին դպրոցի մոտակայքում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:16-ին, մարվել՝ 22:28-ին: Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ
Թ, ծնված 1990թ.)։