Պատահարներ
նոյեմբերի 12 • 19:14, 2024
Այրվել է ավտոմեքենա
Նոյեմբերի 12-ին, ժամը 19:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։46-ին, մարվել՝ 20։00-ին։ Այրվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան: