Պատահարներ
հոկտեմբերի 28 • 07:45, 2024
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
Հոկտեմբերի 28-ին, ժամը 09:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սասնա Ծռերի փողոցի շենքերից մեկի բակում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։54-ին, մարվել՝ 09։57-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ` Յ. Խ., ծնված 1955 թ․) շարժիչի հատվածը։