սեպտեմբերի 22 • 18:54, 2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի բենզալցակայանի պահեստ
Սեպտեմբերի 22-ին, ժամը 19։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղի կամրջի մոտակայքում գտնվող բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում՝ բենզալցակայանում, գլանատակառի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել գազի կուտակում՝ բռնկումով։ Հրդեհ է բռնկվել բենզալցակայանին հարակից խոտածածկ տարածքում։
Հրդեհի վայրից հոսպիտալացվել է երկու քաղաքացի։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել՝ 19:55-ին: Այրվել է մոտ 150 քմ խոտածածկույթ։ Կանխվել է հրդեհի տարածումը դեպի բենզալցակայանի պահեստ և 500 քմ խոտածածկույթ:
Պայթյունի նշաններ չեն հայտնաբերվել: