Պատահարներ
մարտի 01 • 18:26, 2025

Հրդեհի ահազանգ Այգեվան գյուղում (թարմացված)

Մարտի 1-ին, ժամը 20:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեվան գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վահան Աղախանյան փողոցի երեք տան տանիքներում։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:01-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել է երեք տան տանիքներից մոտ 121 քմ հատվածը: