keyboard_arrow_left
Պատահարներ
մարտ 29 2025
Հրդեհ ավտոտեխսպասարկման կետում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ
Մարտի 29-ին, ժամը 18:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի 1-ին նրբանցքում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։18-ին, մարվել՝ 18։29-ին։ Ավտոտեխսպասարկման կետում այրվել են կախովի առաստաղը (մոտ 15 քմ) և ներսում կայանած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի սրահը։
Փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։