Պատահարներ
մայիսի 09 • 17:28, 2025

Հողմիկ գյուղում այրվել է անասնակեր

Մայիսի 9-ին, ժամը 14։26-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հողմիկ գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին կից այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 18:05-ին: Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։