Պատահարներ
օգոստոսի 07 • 21:17, 2025
Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում (թարմացված)
Օգոստոսի 7-ին, ժամը 16:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է ենթակայան։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, բժշկական ապահովման հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել շենքի 1-ին հարկում գտնվող ենթակայանում, որը տարածվել է վերին հարկեր և տանիք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 18։44-ին։ Այրվել են ենթակայանը, շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկի փակ պատշգամբի պատուհանը, շենքի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 1․5 քմ), ջերմահարվել՝ մի շարք բնակարանների պատշգամբների պատուհանները: