Պատահարներ
փետրվարի 10 • 17:53, 2025

Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհը

Փետրվարի 10-ին, ժամը 18:21-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Ղռեր» կոչվող սարի վրա, այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։47-ին, մարվել՝ 20։11-ին: Այրվել է չոր խոտածածկույթ։