փետրվարի 25 • 18:38, 2025
Փրկարարներին հաջողվել է մարել տների տանիքներում բռնկված հրդեհը
Փետրվարի 25-ին, ժամը 21:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Անաստաս Միկոյան փողոցի տներից մեկի տանիքում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Երևան քաղաքի փրկարարական վարչության և Փրկարար ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երեք տան տանիքներում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:22-ին, մարվել՝ 22։35-ին։ Այրվել են տների (երկուսն ամբողջությամբ, իսկ մեկը՝ մասամբ) տանիքներում (ընդհանուր մոտ 250 քմ) կառուցված շինության փայտե կառուցատարրերը (մոտ 100 գմ), պահարան և յոթ աթոռ։
Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։