Պատահարներ
հոկտեմբերի 03 • 13:29, 2025

Փրկարարներն օգնություն են ցուցաբերել վարորդին՝ ավտոմեքենան դուրս բերելով գետից

Հոկտեմբերի 3-ին, ժամը 14։47-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի գերեզմանների մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գետանցում իրականացնելիս ավտոմեքենան արգելափակվել է գետում։

Փրկարարները գետից դուրս են բերել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան: