Լրահոս
մարտի 21 • 10:53, 2025

«Արտակարգ իրավիճակի վայրում շտաբի ծավալումը, ներգրավված ուժերի և միջոցների ղեկավարումը» թեմայով մասնագիտական վերապատրաստում

ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ծառայողների կողմից կազմակերպվել և անց է կացվել «Արտակարգ իրավիճակի վայրում շտաբի ծավալումը, ներգրավված ուժերի և միջոցների ղեկավարումը» թեմայով դասընթաց, որին մասնակցել են Երևան քաղաքի փրկարարական վարչության անձնակազմը։

Վերապատրաստման նպատակն էր բարձրացնել մասնակիցների մասնագիտական գիտելիքները, զարգացնել ԱԻ վայրում որոշում կայացնելու, արագ ու ճիշտ կողմնորոշվելու հմտությունները։

Դասընթացի ընթացքում քննարկվել են վերջերս հանրապետության տարածքում առաջացած խոշոր հրդեհների դեպքերով կատարված վերլուծությունների արդյունքներից ի հայտ եկած թերությունները և բացթողումները, հրդեհաշիջման ընթացքում կիրառված հրշեջ-մարտավարական գործողությունները։ 

Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն առաջնային նշանակություն ունի հրդեհների և այլ արտակարգ իրավիճակների դեպքում, երբ կարևոր է արագ և ճիշտ գործողություններ ձեռնարկել, իսկ հրշեջ մարտավարության և հրդեհաշիջման աշխատանքներում հայտնաբերված թերությունների և բացթողումների վերլուծությունը միտված է արտակարգ իրավիճակների ռիսկերի նվազեցմանը և դրանցում առկա մարտահրավերներին առավել արդյունավետ լուծումներ գտնելուն։

Նմանօրինակ դասընթացներն ունեն հատուկ դերակատարում, քանի որ ձեռք բերած արժեքավոր գիտելիքներն ու հմտությունները կօգնեն փրկարարներին առավել պատրաստված և արդյունավետ գործել արտակարգ իրավիճակներում։