փետրվարի 25 • 12:44, 2025
Վերապատրաստվում են ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները
ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները «ԱԻՆ պետական հակահրդեհային ծառայության» Սանկտ-Պետերբուրգի համալսարանում մասնակցել են Ռուս-Հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին։
Վերապատրաստման դասընթացները բաղկացած են եղել ոչ միայն դասախոսություններից, այլև գործնական պարապմունքներից, որոնց ընթացքում ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանները հնարավորություն են ունեցել իրականացնել հատուկ նշանակության հոգեֆիզիոլոգիական հետազոտություններ, մշակել թեստավորման տարբեր մեթոդներ՝ ուղղված անձնային և մասնագիտական որակների դուրսբերմանը:
Վերապատրաստման ավարտին հոգեբաններին շնորհվել են վկայականներ։
Հետագայում ևս լինելու են այլ թեմաներին վերաբերող դասընթացներ՝ նախատեսված հենց հոգեբանների համար: