մարտի 21 • 13:58, 2025
Հոգեբանական աջակցության բաժինն անցկացրել է «Զանգերի սպասարկման որակի բարձրացում» թեմայով դասընթաց
Մարտի 5-ից մինչև 18-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի ծառայողների կողմից առկա և առցանց ձևաչափերով կազմակերպվել և անց է կացվել «Զանգերի սպասարկման որակի բարձրացում» թեմայով դասընթաց:
Դասընթացին մասնակցել են ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, մարզային փրկարարական վարչությունների, ոստիկանության ՕԿԿ համապատասխան ստորաբաժանումներում զանգերի սպասարկման գործում ներգրավված թվով 100 աշխատակից։
Դասընթացի նպատակն էր օպերատորների մոտ բարձրացնել հոգեբանական պատրաստականությունը և սթրեսակայունությունը, ձևավորել ինքնակարգավորման հմտություններ, փոխանցել գործնական գիտելիքներ ահազանգի ընթացքում հուզական հակազդումների հետ աշխատելու, սեփական հոգեբանական վիճակը կայունացնելու համար՝ այդպիսով բարձրացնելով ահազանգերի սպասարկման արդյունավետությունը։
Դասընթացի շրջանակներում իրականացվել են հոգեբանական աշխատանքներ՝ միտված զանգի ընթացքում առաջացող հոգեբանական սթրեսածին իրավիճակներում մասնագիտական ճկունության, ինքնակարգավորման հմտությունների և ռեսուրսների բացահայտմանը։ Միևնույն ժամանակ ահազանգերի սպասարկման վերաբերյալ տեսանյութերի դիտման միջոցով մասնակիցներին ներկայացվել է ուժային կառույցների միջազգային փորձը, որից հետո անցկացվել են համեմատականներ առկա ձեռքբերումների և խնդիրների մասին։
Դասընթացի ժամանակ կիրառվել է «Բոս Ռեակոր» սարքավորումը, որն ուղղված է անձի ինքնակարգավորման հմտություններին և հոգեբանական վիճակի կայունացմանը։