Լրահոս
ապրիլի 16 • 12:19, 2025

Հոգեբանական աջակցության բաժնի ծառայողները մասնակցել են «Անձնակազմի հոգեբանական աջակցություն» թեմայով վերապատրաստման դասընթացին

Ապրիլի 7-ից 12-ը ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնից թվով 4 փրկարարական ծառայող (հոգեբան) ՌԴ ԱԻՆ Սանկտ-Պետերբուրգի պետական հակահրդեհային ծառայության համալսարանում մասնակցել են Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կազմակերպված «Անձնակազմի հոգեբանական աջակցություն» թեմայով 36-ժամյա մասնագիտական վերապատրաստման դասընթացին։ 

Վերոնշյալ վերապատրաստման դասընթացի ընթացքում ՀԱԲ ծառայողները մասնակցել են մասնագիտության ընտրության շրջանակներում հոգեբանական և հոգեֆիզիոլոգիական հետազոտությունների անցկացմանը, ինչպես նաև անհրաժեշտ հարցերի և կիրառվող հիմնական թեստերի մշակմանը և օգտագործմանը, ծանոթացել հոգեվերականգնողական սարքավորումների նշանակությանը և կիրառմանը: Հոգեբաններին ներկայացվել է նաև ճգնաժամային իրավիճակներում, պատահարի վայրում մասնագետի հոգեբանական պատրաստվածության առանձնահատկությունները և հոգեբանական աջակցության տրամադրման իրենց փորձը։ 

Վերապատրաստման ավարտին ՆԳՆ փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի ծառայողներին շնորհվել են վկայականներ։