ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
օգոստոսի 17 • 13:43, 2026

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 14-ին՝ առավոտյան ժամը 4-ի սահմաններում,  ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել է, իսկ ներսում անչափասներ ու կանայք կան։ 

Օպերատիվորեն նշված վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Մեղրիի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և պարեկային ծառայողներ։

Ահազանգին արագ արձագանքելով՝ փրկարարներն ու պարեկները տեղում ապահովել են քաղաքացիների անվտանգությունը, դուրս բերել ավտոբուսից և տեղափոխել անցակետ՝  հերթական անգամ ցույց տալով, որ ցանկացած իրավիճակում քաղաքացիների կողքին են։