ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
սեպտեմբեր 22 2026

Փրկարարները ոտքը վնասած քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 15։18-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրից «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, այնուհետև փրկարարական ավտոմեքենայով իջեցրել և մոտեցրել են շտապօգնությանը։