keyboard_arrow_left
Պատահարներ
հոկտեմբեր 18 2026
Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 14։28-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին քաղաքացի է մոլորվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ոստիկանության ծառայողներ։
Փրկարարներն ու ոստիկանները հայտնաբերել են քաղաքացուն։