ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
սեպտեմբերի 03 • 04:46, 2026

Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկին

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12։05-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող տարածքում զբոսաշրջիկը մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ և օպերատիվ խմբեր։

Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկին և տեղափոխել փրկարարական ջոկատ։