ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
հուլիսի 30 • 11:10, 2026

Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից

Հուլիսի 30-ին՝ ժամը 11։41-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Ախուրյան բնակավայրում խոշոր եղջերավոր կենդանին ընկել է ջրատարը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները խոշոր եղջերավոր կենդանուն դուրս են բերել ոռոգման ջրատարից։