Պատահարներ
սեպտեմբերի 28 • 19:25, 2025

Փրկարարները հայտնաբերել են արշավախմբի մոլորված անդամներին

Սեպտեմբերի 28-ին, ժամը 20։47-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմաց լեռից իջնելիս՝ Թեղուտ գյուղի անտառում, 20 հոգանոց արշավախումբ է մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները Թեղուտ գյուղի մոտակա անտառում անվնաս հայտնաբերել են արշավախմբի անդամներին և ուղեկցել դեպի իրենց մեքենան: