Պատահարներ
մայիսի 26 • 03:22, 2025

Օգնության են հասել փրկարարները

Մայիսի 25-ին, ժամը 12:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աժդահակ լեռան վրա ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Փրկարարներն Աժդահակ լեռան գագաթից արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (յոթ ուղևոր) և ուղեկցել անվտանգ վայր: