Պատահարներ
Փրկարարների լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված 12 քաղաքացիները հայտնաբերվել են
օգոստոսի 12 • 07:20, 2026
Օգոստոսի 11-ին՝ ժամը 22։32-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձիթհանից սարից վերադառնալու ճանապարհին 12 հոգուց բաղկացած խումբը մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարները հայտնաբերել են քաղաքացիներին և ուղեկցել անվտանգ տարածք։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։