keyboard_arrow_left
Պատահարներ
սեպտեմբեր 11 2026
Փրկարարները դուրս են բերել քաղաքացուն արգելափակումից․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Մադան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին հարակից լանջին գտնվող «Սուրբ Իլյա» մատուռի մոտակայքում՝ ժայռի մեջ, արգելափակված քաղաքացի կա։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները պարանների միջոցով մոտ 15 մետր խորությունից անվնաս դուրս են բերել օտարերկրյա քաղաքացուն և տեղափոխել անվտանգ տարածք։