Պատահարներ
մայիսի 09 • 06:03, 2026

Փրկարարները քաղաքացիներին տեղափոխել են անվտանգ տարածք

Մայիսի 8-ին, ժամը 18։21-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարմիր կամրջի տակ երկու քաղաքացի արգելափակվել է․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Փրկարարները քաղաքացիներին տեղափոխել են անվտանգ տարածք: