ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
օգոստոսի 07 • 15:33, 2026

Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին

Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։54-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Դիլիջան» ազգային պարկ-ի տարածքում երկու քաղաքացի մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները անվնաս հայտնաբերել են օտարերկրյա զբոսաշրջիկներին։