Պատահարներ
փետրվարի 18 • 19:52, 2025
Հատիս լեռան լանջին ավտոմեքենաներ են արգելափակվել
Փետրվարի 18-ին, ժամը 20:57-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հատիս լեռան լանջին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն ու պարեկային ծառայության աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել երկու վարորդներին և չորս ուղևորներին, այնուհետև ուղեկցել անվտանգ տարածք: