Պատահարներ
օգոստոսի 04 • 16:44, 2025

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Օգոստոսի 4-ին, ժամը 15:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mazda» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս կողաշրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները փակել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։