Պատահարներ
մարտի 07 • 22:18, 2025

Հրդեհ չշահագործվող շինության տանիքում․ տուժածներ չկան

Մարտի 7-ին, ժամը 22:37-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Գործարանային փողոցում այրվում է չբնակեցված տնակ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գործարանային փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում գտնվող չշահագործվող շինության տանիքում (մոտ 36 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։58-ին, մարվել՝ 23։26-ին։ Այրվել են շինության տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 30 քմ)։

 Հրշեջ-փրկարարները կատարել են քանդման և հետհանգեցման աշխատանքներ։