Լրահոս
մարտի 12 • 13:13, 2025

ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը և ենթակա ստորաբաժանումներն ամփոփում են քաղաքացիական պաշտպանությանն ուղղված միջոցառումները

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա շրջանակներում ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը և ենթակա ստորաբաժանումները մարզի մի շարք հանրակրթական ուսումնական հաստատություններում կազմակերպել և անցկացրել են ուսումնավարժանքներ, ինչպես նաև հանրային իրազեկման միջոցառումներ:

Բնակչության իրազեկվածության բարձրացման և արտակարգ իրավիճակների դեպքում պաշտպանական միջոցառումների կարևորության ընդգծման նպատակով Գավառի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի և Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից Կարմիրգյուղի, Վարսերի, Զոլաքարի, Ծովակի և Արտանիշի, միջնակարգ դպրոցներում անցկացվել են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում մասնակիցներին տրամադրվել են թեմատիկ բուկլետներ: 

Ուսումնավարժությունների հիմնական նպատակն էր կատարելագործել անձնակազմի մասնագիտական հմտությունները՝ արտակարգ իրավիճակներում փրկարարական խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ, ինչպես նաև կատարելագործել դպրոցներում տարհանման գործընթացը՝ ապահովելով անձնակազմի կազմակերպված և համակարգված գործողությունները, կանխելով խուճապի ռիսկերը և բարձրացնելով անվտանգության մակարդակը:  

Նմանատիպ միջոցառումները կարևոր դեր են խաղում պատրաստվածության մակարդակի բարձրացման գործում՝ թույլ տալով մասնակիցներին զարգացնել անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ, որոնք կօգնեն արտակարգ իրավիճակներում արագ, նպատակային և արդյունավետ արձագանքելու համար: