Պատահարներ
դեկտեմբերի 18 • 16:31, 2025

Այրվել է անասնակեր

Դեկտեմբերի 18-ին, ժամը 11։26-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկաձոր գյուղի 1-ին փողոցի վրա գտնվող տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:07-ին, մարվել՝ 18:24-ին: Այրվել է մոտ 1800 հակ անասնակեր։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 2 հատուկ տեխնիկա: