Պատահարներ
հունվարի 17 • 15:57, 2026

Հրդեհի ահազանգ Աշտարակ քաղաքում

Հունվարի 17-ին, ժամը 16։19-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ձորի Գիտավան թաղամասի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գիտավան թաղամասի տներից մեկին կից քարե զրուցարան-տաղավարում (մոտ 30 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։42-ին, մարվել՝ 17։00-ին։ Այրվել է զրուցարան-տաղավարը՝ գույքով։