ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
հոկտեմբեր 09 2026

Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տուն

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։21-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բենյամին բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։23-ին, մարվել՝ ժամը 18։25-ին։ Այրվել է պահեստավորված մոտ 400 հակ անասնակեր։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տուն։