Պատահարներ
փետրվարի 08 • 19:51, 2026

Հրդեհ Համլետավան գյուղում

Փետրվարի 8-ին, ժամը 17։42-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Համլետավան գյուղի տներից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:26-ին, մարվել՝ 18:54-ին: Այրվել է տան տանիքի (400 քմ) փայտե ծածկը՝ մոտ 60 քմ։