Պատահարներ
հունվարի 17 • 08:34, 2026

Հրդեհ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում

Հունվարի 17-ին, ժամը 10։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող վուլկանիզացիոն կետում։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։50-ին, մարվել՝ 11։31-ին։ Վուլկանիզացիոն կետում  (16 քմ) այրվել են անվադողերի սարքավորումներ և  փայտե կառուցատարրեր (20 քմ)։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ։