Պատահարներ
փետրվարի 08 • 19:45, 2026

Հրդեհ Քասախ գյուղում․ տուժածներ չկան

Փետրվարի 8-ին, ժամը 18։40-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քասախ գյուղի Սեդրակ Ջալալյան փողոցի տներից մեկի 2-րդ հարկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։06-ին, մարվել՝ 19։24-ին։ Այրվել է տան 2-րդ հարկում գտնվող աշխատանքային սենյակը (16 քմ) և ջերմահարվել՝ շքամուտքի առաստաղը (4 քմ)։