Պատահարներ
մայիսի 06 • 04:20, 2025
Հրդեհ Վերին Արտաշատ գյուղում
Մայիսի 5-ին, ժամը 18:37-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Արտաշատ գյուղի Արմենակ Գալստյան փողոցում այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը հարակից սառնարանային տնտեսությունում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։45-ին, մարվել՝ 20։26-ին: Այրվել են սառնարաններ, հաստոցներ, կուտակված փայտ, ջերմահարվել՝ խաղողի արկղեր։
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տուն: