Պատահարներ
սեպտեմբերի 26 • 13:44, 2025

Հրշեջ-փրկարարները մարել են Զովունի գյուղում բռնկված հրդեհը (թարմացված)

Սեպտեմբերի 26-ին, ժամը 15։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։
 
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։
 
Պարզվել է, որ այրվում են չշահագործվող ավտոմեքենաներ, տանը կից խորդանոց և խոտածածկույթ։ 
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։01-ին, մարվել՝ 16։32-ին։ Այրվել են տան տանիքի 2 քմ հատվածը, խորդանոցի դուռը՝ մասամբ, տան հարակից տարածքում կայանած չշահագործվող ավտոմեքենաները և 3000 քմ խոտածածկույթ։