ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
Պատահարներ
օգոստոսի 26 • 20:03, 2026

Հրշեջ-փրկարարները մարել են Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տներ (թարմացված)

Օգոստոսի 26-ին՝ ժամը 21։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 22։50-ին, մարել՝ 23։25-ին։ Այրվել է խոտածածկույթ։

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տներ և այլ խոտածածկ տարածքներ։