Պատահարներ
սեպտեմբերի 30 • 20:52, 2025
Եղվարդ քաղաքում այրվել է անասնակեր
Սեպտեմբերի 30-ին, ժամը 15։12-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքում այրվում է կուտակած անասնակեր:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:27-ին, մարվել՝ 19:27-ին: Այրվել է մոտ 2300 հակ անասնակեր։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեկ տրակտոր: