keyboard_arrow_left
Պատահարներ
սեպտեմբեր 20 2026
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում
Սեպտեմբերի 20-ին` ժամը 12։42-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում խոտածածկույթ է այրվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։26-ին, մարվել՝ 14։06-ին։ Այրվել է խոտածածկույթ։