Պատահարներ
հունվարի 14 • 08:19, 2026

Հրդեհի ահազանգ Սիսիան քաղաքում

Հունվարի 14-ին, ժամը 10։38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Սիսիան քաղաքի Որոտան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել բնակարանի ննջասենյակում:

Հրդեհը մեկուսացվել է  ժամը 10:48-ին, մարվել՝ 11:00-ին: Այրվել է ննջասենյակի հատակը՝ մոտ 0,5 քմ, մահճակալ և էլեկտրական տաքացուցիչ։

Ննջասենյակում հայտնաբերվել է քաղաքացու դի։