Պատահարներ
հունիսի 02 • 12:17, 2026
Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Սեպուհի փողոցում բռնկված հրդեհը
Հունիսի 2-ին՝ ժամը 11։52-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեպուհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։10-ին, մարվել՝ 12։42-ին։ Տուժածներ չկան։