Պատահարներ
ապրիլի 09 • 20:53, 2026
Այրվել է անասնակեր
Ապրիլի 9-ին, ժամը 17։52-ին Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղում այրվում է խոտի դեզ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։28-ին, մարվել՝ 22։07-ին։ Գյուղի Գրիգոր Լուսավորիչ փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 500 հակ պահեստավորած անասնակեր։