Պատահարներ
սեպտեմբերի 23 • 20:20, 2025

Նորամարգ գյուղում այրվել է անասնակեր

Սեպտեմբերի 23-ին, ժամը 17:27-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։04-ին, մարվել՝ 18։52-ին: Այրվել է մոտ 500 հակ պահեստավորած անասնակեր: