ՀՀ Գերբ
ՀՀ Ներքին գործերի նախարարություն Փրկարար ծառայություն
ՊատահարներՏեսանյութեր

Փրկարարների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ հրդեհը մարվել է՝ չնայած տարածման բարձր վտանգին

օգոստոսի 27 • 13:31, 2026

Օգոստոսի 26-ի երեկոյան ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգը մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասին էր․ այրվում էր խոտածածկ տարածք։
 
Անմիջապես դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության 5 մարտական հաշվարկ և հերթապահ խմբեր։ Հրշեջ-փրկարարների խնդիրն էր հնարավորինս արագ կանխել կրակի տարածումը դեպի հարակից բնակելի տներ։ Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են միաժամանակ մի քանի ուղղությամբ։
 
Աշխատանքը բարդացնում էին տեղանքի դժվարանցանելիությունն ու քամին՝ զգալիորեն մեծացնելով հրդեհի արագ տարածման վտանգը։
 
Հրշեջ-փրկարարների համակարգված գործողությունների շնորհիվ հաջողվել է նախ մեկուսացնել, ապա ամբողջությամբ մարել հրդեհը։
 
Հարգելի՛ քաղաքացիներ, ևս մեկ անգամ հորդորում ենք՝ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, իսկ հրդեհ կամ ծուխ նկատելիս անմիջապես զանգահարել 112: